շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Զավեն Մեժլումյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Զավեն Մեժլումյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Աթենքում ընթացող ըմմշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Զավեն Մեժլումյանը, որն իր նորամուտն էր նշում միջազգային ասպարեզում, բրոնզե մեդալի համար պայքարում 5:2 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշին: Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտում 5:0 հաշվով առավելության էր հասել մեքսիկացի ըմբիշի նկատմամբ:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, 55 կգ քաշայինների պայքարում Մարատ Աճեմյանն էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Մինչ այդ էլ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոնը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսը ներկայացնող մարզիկի նկատմամբ:
 
Ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը: Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին:
 

  • Կիսվել: