կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Յուվենտուսը բաց թողեց հաղթանակը Կալյարիի հետ խաղում

Յուվենտուսը բաց թողեց հաղթանակը Կալյարիի հետ խաղում

Սերիա Ա-ի 7-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կալյարիի» հետ՝ 1:1: Այս մասին հայտնու է armsport.am-ը։

Հանդիպման հաշիվը բացվեց 15-րդ րոպեին։ Աչքի ընկավ «ծեր սինյորայի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը՝ անվրեպ իրանցնելով 11 մետրանոցը։

Հյուրերը պատասխան գնդակը խփեցին խաղավերջում՝ 88-րդ րոպեին, կրկին նշանակված 11 մետրանոցից։ Գոլով աչքի ընկավ Ռեզվան Մարինը, ինչպես նաև սիմուլյացիայի համար խաղադաշտից հեռացվեց «Յուվենտուսի» հարձակվող Շիկու Կոնսեյսաուն։

  • Կիսվել: