կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընթանում է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների վերջին խաղափուլը․ հայտնի են առաջատարները

Ընթանում է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների վերջին խաղափուլը․ հայտնի են առաջատարները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում մեկնարկեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների վերջին խաղափուլը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շաախմտի ֆեդերացիան։

Վերջին խաղափուլից առաջ տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարն է Սամվել Տեր-Սահակյանը, ով ունի 5.5 միավոր:

Ռոբերտ Հովհաննիսյանը և Մամիկոն Ղարիբյանը առաջատարից հետ են մնում կես միավորով:

Վերջին խաղափուլից առաջ կանանց առաջնության միանձնյա առաջատարն է Սուսաննա Գաբոյանը, ով ունի 6.5 միավոր:

Մարիամ Ավետիսյանը առաջատարից հետ է մնում կես միավորով:

  • Կիսվել: