Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Լևիկ Միքայելյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կունենա
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-3 հաշվով հաղթել էր ամերիկացի Նիկլոլաս Բուզակիսին։ Իսկ թուրք ըմբիշ Էմրե Կուրալին Լևիկ Միքայելյանը հաղթել է 7-1 հաշվով։
61 կգ քաշային կարգի Լևիկ Միքայելյանը մեկ հաղթանակից հետո զիջել է ռուս ըմբիշին, որը հասել է եզրափակիչ:
Հայ ըմբիշը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար և սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: