հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Մխիթարյանը և Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Մխիթարյանը և Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը, գրում է armsport.am-ը:

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը դուրս էին եկել կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչում մեր երկու մարզիկներն էլ զիջեցին մրցակիցներին և վաղը կպայքարեն բրոնզե մեդալներ համար։

Այսօր Մարտին Մանջիկյանը պարտվել էր մեկնարկում, Արամե Առաքելյանը և Սեյրան Կիրակոսյանը հաղթել էին մեկնարկում, բայց զիջել մրցակցներին քառորդ եզրափակիչում։ Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, քանի որ նրա մրցակիցը մեկնարկում դուրս է եկել եզրափակիչ։

 

  • Կիսվել: