երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ըմբշամարտի Եվրոպայի վարկանիշային մրցաշարի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

Ըմբշամարտի Եվրոպայի վարկանիշային մրցաշարի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

Բուդապեշտը մարտի 18-21-ն ընդունելու է ըմբշամարտի Եվրոպայի վարկանիշային մրցաշարը: Հանդես է գալու 35 երկրի 280 ըմբիշ, իսկ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կկարողանան նվաճել եզրափակիչ հասած մարզիկները:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը, որոնք պայքարելու են ուղեգրերի համար: Ըստ աղբյուրի՝ Հայաստանից վարկանիշների համար կպայքարեն ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), հունահռոմեականներից՝ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

 

  • Կիսվել: