կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Լյովա Գևորգյանը և Լևիկ Միքայելյանը կիսաեզրափակչում են

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ․ Լյովա Գևորգյանը և Լևիկ Միքայելյանը կիսաեզրափակչում են

Ուֆայում շարունակվում է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն։
Այսօր իրենց մեկնարկային հանդիպումներ են անցկացրել Հայաստանը ներկայացնող ազատ ոճային 4 ըմբիշ, փոխանցում է armsport-ը:
 
125 կգ քաշային Լյովա Գևորգյանը դուրս է եկել կիսաեզրափիչ, որտեղ կպայքարի ադրբեջանցի ըմբիշի հե։
 
61 կգ Լևիկ Միքայելյանը ևս կիսաեզրափակչի ուղեգիր է ձեռք բերել` հաղթելով մոլդովացի մրցակցին քառորդ եզրափակչում։
 
Ցավոք, Արմեն Մուսիկյանն ու Սերգեյ Սարգսյանը պարտվեցին 1/4 եզրափակչում։
 
Աշխարհի առաջնություն․ Ուֆա 2021․ Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը
 
Ազատ ոճ
 
57 կգ Մանվել Խնձրցյան
61 կգ Լևիկ Միքայելյան
65 կգ Դավիթ Մարգարյան
70 կգ Նարեկ Հարությունյան
74 կգ Արմեն Մուսիկյան
92 կգ Սերգեյ Սարգսյան
125 կգ Լյովա Գևորգյան
 
Հունահռոմեական ոճ
 
55 կգ Գառնիկ Հովհաննիսյան
60 կգ Սուրեն Աղաջանյան
63 կգ Գևորգ Սուքիասյան
67 կգ Սահակ Հովհաննիսյան
72 կգ Շանթ Խաչատրյան
77 կգ Սամվել Գրիգորյան
82 կգ Կարեն Խաչատրյան
87 կգ Վիգեն Նազարյան
97 կգ Հայկ Խլոյան
130 կգ Ռազմիկ Քուրդյան

  • Կիսվել: