երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ըմբշամարտ․ Մանվել Խնձրցյանը՝ երիտասարդական ԵԱ արծաթե, իսկ Նարեկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտ․ Մանվել Խնձրցյանը՝ երիտասարդական ԵԱ արծաթե, իսկ Նարեկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր, գրում է armsport.am-ը:

Եզրափակչում մեր ըմբիշը ուժերն է չափել Ռուսաստանի ներկայացուցիչ Ս․ Խունկերովի հետ ու պարտվել 2-8 հաշվով։

Իսկ 70կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը չափազանց լարված պայքարում 7-6 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դ․ Պացինաշվիլին ու նվաճել բրոնզե մեդալ։

  • Կիսվել: