չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ըմբիշ Լյովա Շուխյանը 10:0 հաշվով հաղթել է ալժիրցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ. Մ17 ԱԱ

Ըմբիշ Լյովա Շուխյանը 10:0 հաշվով հաղթել է ալժիրցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ. Մ17 ԱԱ

Հորդանանում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում Լյովա Շուխյանը (92 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Նա քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է ալժիրցի մրցակցին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Աճեմյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ուզբեկ Քարամովի հետ։

55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը և 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

  • Կիսվել: