Ըմբիշ Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
ԱԱ. 63 կգ Կարեն Ասլանյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության 63 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտեց 60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն, Արդբեջանի ներկայացուցիչ Նիհադ Մամեդլիի հետ և պարտվեց 1:6 հաշվով: