երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ ներկայացուցիչը` Գևորգ Թադևոսյանը, ևս դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 87 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Գևորգ Թադևոսյանը մրցեց Նորվեգիան ներկայացնող Էքզաուս Մուկուբուի հետ  ու առավելության հասավ 10:4 հաշվով:

Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը:

 

  • Կիսվել: