կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր:

57 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ և զիջեց 10:0 հաշվով: Հայ ըմբիշ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Հարությունյանն 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիսոն, ինչպես նաև 61 կգ քաշային կարգում 2018 թվականի Հայաստանի չեմպիոն, 57 կգ քաշային կարգում 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն և նույն տարվա աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ Հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Իսպրինգեն ակումբում։

  • Կիսվել: