կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վստահ եմ, որ կարող ենք պայքարել ուղեգրի համար. Կապառոս

Վստահ եմ, որ կարող ենք պայքարել ուղեգրի համար. Կապառոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում խաղաց 1:1 հաշվով: Խաղի հետո մեր հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Խոսելով չհաղթելու մասին՝ նա ասաց. ՛՛Չհաղթեցինք, որովհետեւ պետք է գոլ խփել։ Պետք էր ավելի շատ գոլ խփել։ Մրցակիցը մեկ անգամ գրոհեց եւ գոլ խփեց։ Այսպիսին է ֆուտբոլը՝ երբեմն անարդար: Մենք փորձում էինք երկու եզրերով էլ գրոհել, սակայն արդյունավետ չէր ստացվում։ Մարզական բախտը չժպտաց մեզ։

Դավիդ Յուրչենկոն նախորդ երկու հանդիպումներում լավ խաղ ցուցադրեց։ Այս խաղում էլ այնպես չէ, որ գոլը նրա մեղքով էր։

Յուրաքանչյուր խաղ մեզ համար լինելու է եզրափակիչի նման։ Վստահ եմ, որ կարող ենք պայքարել ուղեգրի համար՛՛։

Այս ոչ ոքիից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով մնաց երկրորդ տեղում և  խմբի առաջատար գերմանացիներից հետ է մեկ միավորով:

  • Կիսվել: