Վրաստան-Չեխիա ֆուտբոլային խաղը դիտելիս վրացի երկրպագու է մահացել
Վրացի երկրպագու է մահացել է Վրաստան - Չեխիա ֆուտբոլային խաղը դիտելիս, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Վրաստանի արևմուտքում ՝ Գուրջաանիում, որտեղ խաղը ցուցադրվել էր մշակույթի և հանգստի այգում: Ականատեսների խոսքով՝ մինչև 60 տարեկան տղամարդը սրտի կաթված է ստացել և տեղում մահացել:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի և Չեխիայի հավաքականների միջև հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: