ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վոլոդյա Թորոսյանը դարձել է  «Kragero Resort Chess 2023» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Վոլոդյա Թորոսյանը դարձել է «Kragero Resort Chess 2023» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Նորվեգիայում ավարտվեց «Kragero Resort Chess 2023» միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
 
Մինչև 2000 վարկանիշ ունեցողների մրցաշարում Վոլոդյա Թորոսյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
 
Նույն մրցաշարում Սամվել Զաքարյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
 
 Շնորհավորում ենք Վոլոդյային և Սամվելին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

  • Կիսվել: