երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վիկ Դարչինյանն անվանի մարզիկների ուշադրությունը հրավիրել է հայ գերիների խնդրին

Վիկ Դարչինյանն անվանի մարզիկների ուշադրությունը հրավիրել է հայ գերիների խնդրին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին.

Հարգելիներս.

Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերադարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում եմ, մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:

Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:

Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ:

Ձեր ընկեր և բարեկամ,

Աշխարհի իննակի չեմպիոն

Վիկ Դարչինյան»,- ֆեյսբուքյան էջում գրել է անվանի բռնցքամարտիկը:

  • Կիսվել: