հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Վերաբացվել է Արոնյանի և Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը

Վերաբացվել է Արոնյանի և Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը

Երեք տարվա դադարից հետո վերաբացվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը:

Այսուհետև գրոսմայստերական դպրոցը կգործի «Վերածնվող միտք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Դպրոցում աշակերտների հետ կաշխատեն Արման Փաշիկյանը, Աշոտ Նադանյանը և Աշխեն Սանոյանը:

Ուսումնական կենտրոնում սովորելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև այն պատանի շախմատիստներն ու շախմատիստուհիները, ովքեր կցանկանան ստանալ շախմատային գիտելիքներ, խորացնել դրանք:

  • Կիսվել: