Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը Տոկիո-2020–ում
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային oլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը:
Նա 100 մետր ազատ ոճում 59.18 վայրկյան արդյունք գրանցեց և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Երկրորդ լողահերթում Մանուչարյանը 6-րդն էր: Ընդհանուր հաշվարկում նա գրավեց 45-րդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին 38-րդ տեղն էր գրավել 100 մետր ազատ ոճում: Հուլիսի 30-ին նա ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում:


