երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վարազդատ Լալայանը, Անդրանիկ Կարապետյանը եւ Գարիկ Կարապետյանը կմասնակցեն Փարիզի Խաղերին

Վարազդատ Լալայանը, Անդրանիկ Կարապետյանը եւ Գարիկ Կարապետյանը կմասնակցեն Փարիզի Խաղերին

2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում ծանրամարտի Հայաստանի հավաքականը կներկայացնեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է օլիմպիական ուղեգրեր նվաճած ծանրորդների ցուցակը։

Բահրեյնը ծանրամարտի օլիմպիական մրցաշարում կներկայացնի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը։

  • Կիսվել: