հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարազդատ Հարոյանը վնասվածք է ստացել

Վարազդատ Հարոյանը վնասվածք է ստացել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը չինական «Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում վնասվածք է ստացել, որից հետո հարկադրված փոխարինվել է:

«Ցինդաո Հայնյուի» դեմ Չինաստանի Սուպերլիգայի երրորդ տուրի տնային հանդիպման 56-րդ րոպեին 31-ամյա պաշտպանն օդային պայքարից հետո անհաջող ընկել է խոտածածկին և վնասվածք ստացել:

Հարոյանը փետրվարի 4-ին է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել չինական թիմ, որի կազմում մասնակցել է երեք հանդիպման:

  • Կիսվել: