շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
«Վանը» պարտության մատնեց «Արարատ-Արմենիային»

«Վանը» պարտության մատնեց «Արարատ-Արմենիային»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրում Չարենցավանի «Վանը» հյուրընկալվեց Երեւանի «Արարատ-Արմենիային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

59-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ նիգերիացի կիսապաշտպան Սանի Բուհարին։ Ավելացված ժամանակում էլ «Վանի» առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Օլաոլուվա Օջետունդեն։

«Արարատ-Արմենիան» 46 միավորով երրորդն է, «Վանը» 8-րդ տեղում է՝ 20 միավոր։

  • Կիսվել: