«Վանը» 10 հոգով խուսափեց պարտությունից
Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում Չարենցավանի «Վանը» տանը ոչ-ոքի է խաղացել փոխչեմպիոն «Նոայի» հետ։
Հանդիպման 28-րդ րոպեին հաշիվը բացել է հյուրերի կիսապաշտպան Ուլադ Օմարը:
Ընդմիջումից 14 րոպե անց տանտերերը վերականգնել են հավասարակշռությունը: Գոլի հեղինակ է դարձել նիգերիացի հարձակվող Օլավալե Ֆառայոլան: Ավելի ուշ «Վանի» կազմում կարմիր քարտ է ստացել կենտրոնական պաշտպան Յարոսլավ Մատյուխինը: Սակայն դաշտի տերերը կարողացել են պահել 1-1 հաշիվը:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 7 խաղից հետո վաստակել է 14 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Նոան» 7 միավորով 5-րդն է: