ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Պոգոնի» արտագնա ոչ-ոքին առաջատարի հետ

Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Պոգոնի» արտագնա ոչ-ոքին առաջատարի հետ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում:

«Պոգոնը» հյուրընկալվելիս 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը առաջատար «Յագելոնիայի» հետ: Բիչախչյանը 15-րդ րոպեին օգնել է լեհ կիսապաշտպան Կամիլ Գրոսիցկիին բացել հանդիպման հաշիվը: Բիչախչյանը խաղացել է առանց փոխարինման:

Գյումրեցի 24-ամյա ֆուտբոլիստը «Պոգոնի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

«Պոգոնը» 48 միավորով չորրորդն է, 8 միավոր է զիջում առաջին տեղում գտնվող «Յագելոնիային»:

  • Կիսվել: