Վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը
Դինամո մարզադահլիճում վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցի ավելի քան 140 բռնցքամարտիկ։ Մրցումների առաջին օրը ռինգ դուրս կգան 51, 54, 57 և 60 կգ քաշային մարզիկները։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: