չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Վաչագան Հովհաննիսյանը` բազկամարտի աշխարհի չեմպիոն

Վաչագան Հովհաննիսյանը` բազկամարտի աշխարհի չեմպիոն

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վաչագան Հովհաննիսյանը (70 կգ) դարձել է չեմպիոն:

Հայ բազկամարտիկը ձախ ձեռքով մրցումներում է դարձել աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով ղազախ Նուրբոլաթ Բասիմբեկին:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանը:

Վաչագան Հովհաննիսյանը մայիսին դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն:

  • Կիսվել: