US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է առաջին շրջանում
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը պարտվել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում:
Ավանեսյանի մրցակիցը US Open-ում եղել է աշխարհի 21-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայայի հետ։ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Ավանեսյանը պարտվել է 6:4, 0:6, 2:6 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 41 րոպե։
Ավանեսյանն ու Հադադ-Մայայը նախկինում չէին հանդիպել։