երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
US Open. Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

US Open. Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը 6:0, 6:1, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 34-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին։ Մրցախաղը տեւեց  1 ժամ եւ 48 րոպե։

Քառորդ եզրափակիչում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիների եւ աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։

  • Կիսվել: