Ուկրաինայի հավաքականի մարզիչ․ Հայաստանի հավաքականը շատ է փոխվել
Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը իր կարծիքն է հայտնել Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանության մասին, գրում է armsport.am-ը:
«Մենք երբեք չենք խաղացել Իռլանդիայի հավաքականի հետ։ Մունդիալ 2022-ի փլեյ-օֆֆում մեր հավաքականը հանդիպելու է Շոտլանդիայի հետ, իսկ Հայաստանի դեմ շատ վաղուց չենք խաղացել։ Նրանց թիմը շատ է փոխվել։ Նրանք հաջողություն գրանցեցին Աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկանրկում , սակայն հետո ինչ-որ բան այնպես չստացվեց։
Կարծում եմ՝ հետաքրքիր պայքար է լինելու։ Բայց եթե մենք ցանկանում ենք վերադառնալ A դիվիզիոն, ապա պետք է հաղթել այս խմբում»,- Պետրակովի խոսքն է մեջբերել Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։