երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
UFC 300․ Ծառուկյանը Օլիվեյրայի հետ մենամարտի համար կստանա 164 հազար դոլար

UFC 300․ Ծառուկյանը Օլիվեյրայի հետ մենամարտի համար կստանա 164 հազար դոլար

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ)  UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի (UFC 300 մրցաշարում) համար համար կստանա 164 հազար դոլար, հաղորդում է MMA Salaries-ը։

Օլիվեյրայի հոնորարը կկազմի 779 հազար դոլար։

Մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին Լաս Վեգասում։

Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Օլիվեյրան տարել է 34 հաղթանակ, կրել 9 պարտություն։

  • Կիսվել: