կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի և կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա Թուրքիայում

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի և կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա Թուրքիայում

ՈւԵՖԱ-ի գործադիր խորհրդի անդամ Սերվեթ Յարդըմջըն նշել է, որ 2026-ի ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի և 2027-ի ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա Ստամբուլում, գրում է ermenihaber.am-ը:

Որոշում է կայացվել, որ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա Թյուփրաշ մարզադաշտում, որտեղ իր տնային խաղերն է անցկացնում Բեշիքթաշ թիմը, իսկ թե ո՞ր մարզադաշտում կանցկացվի կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, կորոշվի ավելի ուշ։

Նշենք, որ Թյուփրաշ մարզադաշտում առաջին անգամ չէ, որ անցկացվում է ՈւԵՖԱ-ի եզրափակիչը։ Առաջին անգամ այն անցկացվել է 2019-ին, երբ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպմանը միմյանց դեմ էին խաղում անգլիական երկու թիմ՝ Լիվերպուլը և Չելսին։

Նշվում է նաև, որ ՈւԵՖԱ-ի գործադիր խորհրդի նիստը տեղի կունենա Իռալնդիայի մայրաքաղաք Դուբլինում։

  • Կիսվել: