շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը վիրահատվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Գասպարյանը մանրամասնեց, որ աշխարհի գավաթի խաղարկությունում ժամանակ վնասվածք է ստացել:

«Վիրահատության եմ ենթարկվել, քանի որ աշխարհի գավաթի խաղարկությունում վնասվածք էի ստացել: Վիրահատել ենք խաչաձև կապաններս, մենիսկս: Վնասված էր նաև ազդրիս մկանը»,-ասաց նա:

Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, եռակի արծաթե մեդալակիր, ինչպես նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալ ունի:

  • Կիսվել: