ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ծանրորդ Գագիկ Մկրտչյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ծանրորդ Գագիկ Մկրտչյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց հերթական մեդալը:

Տղաների ծանր քաշային կարգում մեր մարզիկ Գագիկ Մկրտչյանը երկամարտի 313 կգ 139+174 արդյունքով գրավեց 2-րդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի: Պոկում վարժությունում նա նվաճեց բրոնզե, իսկ հրում վարժությունում` արծաթե մեդալ:

Աշխարհի չեմպիոն դարձավ վրացի Իրակլի Վեկուան, որը ցույց տվեց 320 կգ արդյունք:

 

  • Կիսվել: