շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող:

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների առաջնության պատանիների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: 76 կգ քաշային մարզիկների պայքարում Ամրոյանը պոկել է 100 կգ և հրել 128 կգ: 

Կանանց հավաքականից Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալ էր նվաճել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը:

 

  • Կիսվել: