շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

 Լեհաստանում ընթացող մրցաշարի մինչև 23 տարեկանների պայքարում մեծահասակների Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը  (55 կգ) երկու հաջող մոտեցմամբ պոկեց 81 և 85 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 105 և 115 կգ: Երկամարտի 200 կգ արդյունքով նա Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է:

 

  • Կիսվել: