կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Գրիգոր Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր

Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Գրիգոր Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր

Հունաստանում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը երկամարտի 306 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր, գրում է armsport.am-ը:

Մեր մարզիկը մեդալներ է նվաճել նաև առանձին վարժություններում: Պոկումում Գրիգորը 138 կգ արդյունքով արժանացել է փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում 168 կգ արդյունքում նվաճել է փոքր արծաթե մեդալ:

Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Հովհաննիսյանը (61կգ) և Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) դարձել էին պատանեկան առաջնության հաղթողներ:

 

  • Կիսվել: