երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծանրամարտի ԵԱ. Կարապետյանի պոկում վարժությունից հետո 4-րդ տեղում է

Ծանրամարտի ԵԱ. Կարապետյանի պոկում վարժությունից հետո 4-րդ տեղում է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշայինների պոկում վարժությունում գլխավերևում պահել է 170 կգ կշռող ծանրաձողն ու 4-րդ տեղը զբաղեցրել:

Կարապետյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը: Երկրորդ և երրորդ մոտեցումների համար Կարապետյանը պատվիրել է 175 կգ-ն, սակայն ձախողել է:

Պոկում վարժության փոքր ոսկե մեդալը նվաճել է բուլղարացի Կառլոս Նասարը՝ 176 կգ արդյունքով նաև երիտասարդների համաշխարհային ռեկորդ սահմանել:

  • Կիսվել: