շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հրապարակել է ապրիլի 3-11-ը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնության հավաքականների կազմերը:

Հայաստանի տղամարդկանց ընտրանու կազմում մեդալների համար կպայքարեն Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը (109+կգ):

Կանանց թիմում կլինեն Իզաբելա Յալյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (87+կգ): Եվրոպայի այս առաջնություն վարկանշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: