կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ծանրամարտի ԱԱ․ հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը

Ծանրամարտի ԱԱ․ հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 15-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս կգա +109 կգ քաշային, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը (մեկնարկը՝ 18։30-ին)։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին մեդալն այս առաջնությունում նվաճել է 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր, մեկ փոքր բրոնզ նվաճել է 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, ինչպես նաև 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանն էլ նվաճել է փոքր արծաթե մեդալ։

  • Կիսվել: