չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի փակման արարողությունը. ուղիղ միացում

Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի փակման արարողությունը. ուղիղ միացում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթանում է Օլիմպիական խաղերի փակման պաշտոնական արարողությունը: 

2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկնարկել էին հուլիսի 23-ին: Դրանց մասնակցել է շուրջ 12 500 մարզիկ, որոնք պայքարում էին 33 մարզաձևերում 339 մեդալի համար:
 
Խաղերն ի սկզբանե պետք է տեղի ունենային դեռ 2020 թվականին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվել էին մինչև այս ամառ:
 
Նշենք, որ Հայաստանն ընդհանուր մեդալային հաշվարկի 47-րդ տեղով եզրափակեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը. մեր երկրի հավաքականը, որ ներկայացված էր 17 մարզիկով՝ նվաճեց 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

 

Հայաստանին հարևան երկրներից Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում Թուրքիան 13-րդն է՝ 13 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, Վրաստանը 29-րդն է, նվաճել է 8 մեդալ (2), Իրանի և Ադրբեջանի հավաքականներն ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել են նույն 33-րդ տեղը, սակայն Իրանն ունի 2 ոսկե մեդալ, իսկ Ադրբեջանը չունի։

 

 

  • Կիսվել: