երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տոկիո-2020-ի կազմկոմիտեն չի բացառում օլիմպիական խաղերի չեղարկումը

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն չի բացառում օլիմպիական խաղերի չեղարկումը

2020թ Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Տոշիրո Մուտոն չի բացառում վերջին պահին խաղերը չեղարկելու տարբերակը:

«Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի հետո կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված: Հետևաբար, մենք հետևում ենք վարակի զարգացման դինամիկային: Եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա կսկսենք բանակցել այդ հարցի շուրջ: Այս պահին դինամիկան կարող է աճել կամ նվազել, ուստի կմտածենք, թե ինչ է պետք անել, երբ ստեղծվի անվերահսկելի իրավիճակ», - ասել է խաղերի կազմկոմիտեի ղեկավարը:

Ինչպես տեղեկացնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, հուլիսի 1-ից սկսած օլիմպիական խաղերում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի 79 դեպք, այդ թվում նաև մարզիկների մոտ: Նշենք, որ Տոկիոյի խաղերը կկայանան հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: Խաղերին կմասնակցի 206 երկրների 11 հազար մարզիկ-մարզուհի: Կազմկոմիտեն որոշում է կայացրել մրցումներն անցկացնել առանց հանդիսականների:

  • Կիսվել: