երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տոկիո-2020. բռնցքամարտիկ Արման Դարչինյանը 1/4-րդ եզրափակչում է

Տոկիո-2020. բռնցքամարտիկ Արման Դարչինյանը 1/4-րդ եզրափակչում է

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը Հայաստանի օլիմպիական թիմից պայքարի է դուրս եկել բռնցքամարտիկ Արման Դարչինյանը:

75 կգ քաշային կարգում Դարչինյանը պայքարը սկսել է 1/8-րդ եզրափակչից, որտեղ վստահ հաղթանակ է տոնել Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Շեմեզի նկատմամբ՝ 5:0:

Օգոստոսի 1-ին կայանալիք քառորդ եզրափակիչ փուլում Արման Դարչինյանը մենամարտելու է ֆիլիպինցի Էմիլ Մարսիալի հետ, որին հաղթելու դեպքում հայ բռնցքամարտիկը կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 17 ներկայացուցիչ, որոնցից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) ավարտել են մրցելույթները:

  • Կիսվել: