կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Տիկնիզյանը հաստատել է, որ մոտ է եղել իսպանական ակումբ տեղափոխությանը

Տիկնիզյանը հաստատել է, որ մոտ է եղել իսպանական ակումբ տեղափոխությանը

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է այս ամառ «Սևիլիա» ձախողված տեղափոխության մասին։

«Ես ընդհանրապես դժգոհ չեմ իմ ունեցածից։ Իհարկե, հաճելի է, երբ քո ծառայություններով հետաքրքրված է նման ակումբ: Դա ևս մեկ անգամ խոսում է իմ ցուցադրած խաղի արդյունքի մասին»,- Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում championat.com-ը։

Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ ամռանը Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլյան», սակայն «Լոկոմոտիվին» չեն բավարարել իսպանական ակումբի կողմից առաջարկվող պայմանները։

Նշվում է, որ անդալուզյան ակումբը ցանկացել է անվճար վարձակալել Նաիրին՝ հետագայում 5 միլիոն եվրոյով տրանսֆերը գնելու հնարավորությամբ։

Transfermarkt-ում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 6,5 միլիոն եվրո:

  • Կիսվել: