երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տիգրան Եսայանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

Տիգրան Եսայանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Եսայանը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

51-ամյա մասնագետը նախկինում և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ պաշտպանել է «Արարատի» գույները:

Որպես մարզիչ նա աշխատել է նաև «Կոտայքում», «Արցախում», «Ուրարտուում», «Ալաշկերտում», «Գանձասարում» և «Նոայում»:

 «Արարատն» իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է փետրվարի 24-ին՝ «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալելով «Վեստ Արմենիային»:

 

  • Կիսվել: