երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
The Best. Գվարդիոլան՝ տարվա լավագույն մարզիչ

The Best. Գվարդիոլան՝ տարվա լավագույն մարզիչ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է 2023 թվականի լավագույն մարզիչ մրցանակի հաղթողին։ Դա «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլան էր։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 52-ամյա մասնագետը «քաղաքայինների» հետ հաղթանակ տարավ միանգամից երեք մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում և Անգլիայի գավաթում։

Մրցանակը նվաճելու համար Գվարդիոլայի մրցակիցներն էին իտալացի մարզիչներ Սիմոնե Ինձագին և Լուչիանո Սպալետին։

Անցած մրցաշրջանում Ինձագին «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի գավաթը և միլանցիներին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Սպալետին, իր հերթին, օգնեց Նապոլիին նվաճել 33 տարվա մեջ առաջին Սկուդետտոն: Դրանից հետո 64-ամյա մասնագետը գլխավորեց Իտալիայի հավաքականը, որի հետ դուրս եկավ Եվրո 2024-ի եզրափակիչ։

  • Կիսվել: