շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Տղամարդավարի ձգտելու ենք ռևանշի. Պետրակով

Տղամարդավարի ձգտելու ենք ռևանշի. Պետրակով

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի հետ վաղը կայանալիք խաղից առաջ կիսվել է տպավորություններով: «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտք ունի հայ երկրպագուին և վաղվա խաղում ամեն ինչ անելու է ռևանշի հասնելու համար»,- ասել է նա։

«Ես ուզում եմ, որ տղաները խաղադաշտում լինեն ագրեսիվ, ինչ-որ տեղ ավելի կրքոտ ու «չար»։ Խոսել եմ տղաների հետ դրա մասին։ Նրանք պարզապես նման չէին իրենք իրենց։Մակեդոնացիների հետ վերջին խաղը ոչ միանշանակ ստացվեց. կարծում եմ՝ մենք արժանի չէինք այդ պարտությանը: Բայց այդ էջը շրջել ենք: Պետք է կարողանալ արագ մոռանալ այդ պարտությունները:»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
 

  • Կիսվել: