կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թեթևաթլետ Նարեկ Սրապոնյանը՝ Բալկանյան երկրների արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Թեթևաթլետ Նարեկ Սրապոնյանը՝ Բալկանյան երկրների արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Հայաստանի թեթևաթլետ Նարեկ Սրապոնյանը արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աթլետիկայի Բալկանյան երկրների Մ-20 ձմեռային առաջնությունում: 

Վանաձորցի մարզիկը եռացատկում ցույց է տվել 15,26մ արդյունք և զբաղեցրել մրցանակային 2-րդ տեղը: Այս մրցաձևում չեմպիոն է հռչակվել ուկրաինացի Ալեքսանդր Այկոն՝ 15,43մ:

Մեր երկրորդ աթլետը՝ Գոռ Բեգլարյանը, ուժերը կփորձարկի հեռացատկում:

  • Կիսվել: