կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղի ունեցավ 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը. Փաշինյան (տեսանյութ)

Տեղի ունեցավ 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը. Փաշինյան (տեսանյութ)

2023 թվականին սպորտի ոլորտի ֆինանսավորումը կազմել է 10 մլրդ 288 մլն դրամ։ 2018-ի համեմատ ֆինանսավորումն ավելի է 8 մլրդ 144 մլն դրամով կամ 479 տոկոսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
՛՛Տեղի ունեցավ 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
 
Հարգելի պատճառներով միջոցառմանը ներկա չէին 2023 թ. ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը և 2023 թ. բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
 
Մրցանակները նրանց կհանձնվեն ավելի ուշ՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:
 

  • Կիսվել: