կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տաշքենդում Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, կիսել 2-3-րդ հորիզոնականները

Տաշքենդում Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, կիսել 2-3-րդ հորիզոնականները

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվել է 2nd International Women's Chess Championship Festival շախմատի միջազգային մրցաշարը։
 
Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները։
 
Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցել է հետևյալ տեսքը՝
 
1-ին տեղ՝ ՄՎ Անաստասիա Բոդնարուկ
 
2-րդ տեղ՝ ՄՎ Սումյա Սվամինաթան
 
3-րդ տեղ՝ ԿՄՎ Մարիամ Մկրտչյան:

  • Կիսվել: