կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սուպերլիգան ՈՒԵՖԱ-ին մեղադրել է Եվրոպական դատարանի վրա ճնշում գործադրելու համար

Սուպերլիգան ՈՒԵՖԱ-ին մեղադրել է Եվրոպական դատարանի վրա ճնշում գործադրելու համար

Եվրոպական Սուպերլիգան արձագանքել է ՈՒԵՖԱ-ի դիմումին Եվրոպական Արդարադատության դատարանին` խնդրելով փոխել Սուպերլիգայի գործով մամուլի հաղորդագրությունը:

«ՈւԵՖԱ-ն չի hետևում արդարադատությունը. նա չի հասկանում, որ իր մենաշնորհն ավարտվել է, և որ իր արտոնությունները տեղ չունեն Եվրոպայում։ 

ՈւԵՖԱ-ն շարունակում է ճնշում գործադրել ակումբների և, որքան էլ զարմանալի է, հենց Եվրոպական դատարանի վրա»,- Սուպերլիգայի հայտարարությունն է մեջբերում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը անօրինական ճանաչեց ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի գործողությունները՝ արգելելու Սուպերլիգայի ստեղծումը 2021 թվականին։

  • Կիսվել: