չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ստիպված եմ կիսատ թողնել Հայաստանի կանանց առաջնությունը․ Մարիա Գևորգյան

Ստիպված եմ կիսատ թողնել Հայաստանի կանանց առաջնությունը․ Մարիա Գևորգյան

Մարիա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ չի շարունակի շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում իր մասնակցությունը․

«Շատ տարիներ առաջ որոշում եմ կայացրել, որ ինչ էլ լինի ոչ մի մրցաշար կիսատ չեմ թողնելու։ Այսօր ստիպված եմ կիսատ թողնել Հայաստանի կանանց առաջնությունը բացառապես առողջական վիճակիս վատթարացման պատճառով։

Այս պահին հույս ունեմ շուտ կազդուրվելու և Հայաստանից գոնե մի քիչ կարոտս առնելու։
Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների իմ ընկերներին/կոլեգաներին մաղթում եմ մրցաշարի հաջող ավարտ»,- գրել է նա։ 

  • Կիսվել: